Գերմանական «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն մոտ օրերս կդառնա անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ, տեղեկացնում է Sky Germany-ն:
Ըստ աղբյուրի` «քաղաքաբնակներ»-ը պատրաստ են 24-ամյա բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց գերմանական ակումբին վճարել 50,4 մլն ֆունտ:
Սպասվում է, որ հնարավոր տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը կլինի երեքշաբթի օրը:







































