Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի իշխանություններն ակնկալում են, որ այս տարի Մեքքա կայցելի մոտ 1.5 միլիոն ուխտագնաց: Այդպիսի կանխատեսմամբ հանդես է եկել հաջի նախարարությունը:
Սաուդյան թագավորի խորհրդական Հալիդ Ալ-Ֆեյսալն ընդգծել է, որ այս տարի արտերկրից Մեքքա կժամանի 1.35 միլիոն ուխտագնաց, ևս 185 հազար ուխտագնաց Մեքքա կժամանի Սաուդյան Արաբիայի այլ նահանգներից: Ալ-Ֆեյսալն ընդգծել է, որ ցայժմ հաջի համար թագավորություն ժամանել է մոտ 100 հազար մարդ: Այս տարի դեպի Մեքքա ուխտագնացությունը մեկնարկելու է սեպտեմբերի 20-ին:









































