Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:00-ի սահմաններում Աճառյան փողոց և Առինջ գյուղ տանող խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 34-ամյա Ագնեսա Ստեփանյանի վարած Նիսսան մակնիշի 16 LL 988 համարանիշի և 65-ամյա Սուրեն Ազիզյանի վարած Օպել մակնիշի 34 AF 209 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիսսանի ուղևորներ, 23-ամյա Զարուհի Ղազարյանը, 37-ամյա Սարա Սահակյանը, մեկ տարեկան Վիկտորյա Սահակյանը և Օպելի վարորդ Ս. Ազիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Նիսսանի վարորդ Ա. Ստեփանյանն աշխատում է Յունիբանկում որպես միջազգային վարչության պետ, վիրավորներից Զ. Ղազարյանը Կենտրոնական բանկում որպես իրավաբան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։







































