Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ինչով է զբաղվում Անդրանիկ Նիկողոսյանը հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդելուց բացի

Պարզվում է, որ Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հայտնի է Ձուկ Անդո մականվամ: Նա իր մականունը վաստակել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի բիզնես գործընկերը լինելու արդյունքում: Մասնավորապես հենց նա է Ռուսաստանի դաշնությունում իրացնում Հովիկ Աբրահամյանին պատկանող հայաստանյան ձկնահորերի արտադրանքը: Հենց Նիկողոսյանն է կազմակերպում ձկան արտահանումը և իրացումը Ռուսաստանի դաշնությունում:

«Նրա մականունը հենց Ձուկ Անդո է ոչ թե նրա համար, որ նա լպրծուն է, այլ նրա համար, որ նա հայտնի է Հայաստանում արհեստական հորերում բուծված ձուկը Ռուսաստանում իրացնելու շնորհիվ: Նրա միջոցով է Մոսկվայի բոլոր կետերում բաշխվում այդ ձուկը: Իսկ այդ բիզնեսով, հայտնի է, որ հիմնականում զբաղվում է վարչապետը: Ձուկ Անդոն հանդիսանում է այդ արտադրանքի էքսկլյուզիվ դիստրիբյուտրը Ռուսաստանի դաշնությունում»,- ասաց մեր աղբյուրը՝ նկատելով, որ հենց այդ ծառայությունները վարչապետին մատուցելու արդյունքում է նա 2013 թվականին Հովիկ Աբրահամյանի կողմից արժանացել պատվո ոսկե մեդալի: Ապա նշանակվել է հայ-ռուսական բարեկամական ակումբի նախագահ Հերմինե Նաղդալյանի օգնական, ակումբի քարտուղար ու պարգևատրվել բազմաթիվ մեդալներով՝ տարբեր գերատեսչությունների ղեկավարների կողմից: «Մուկ և Ձուկ բարեկամությունը խոր արմատներ ունի»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Նիկողոսյանը վերջերս հայկական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ Հայաստանը վաղ թե ուշ պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Նիկողոսյանի այդ հայտարարությունն արժանացավ բուռն քննադատությունների, սակայն նրան պարգևատրած գերատեսչությունները, անձինք, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, որևէ կերպով չդատապարտեցին նրա այդ հակասահմանադրական, Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարությունը: Թերևս բիզնես շահերը չվնասելու պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում