Սեփական հին լուսանկարների վերանայումն ընդունակ է բարձրացնել տրամադրությունը և հանգստացնող դեր խաղալ։ Այն իր ազդեցությամբ համեմատելի է այգում զբոսանքի հետ: Նոր հետազոտությունը հայտնաբերել է, որ սոցիալական ցանցերի օգտատերերը հրապարակում են դրական լուսանկարներ ու դրական կարգավիճակներ: Նայելով այդ լուսանկարներն ու մեկնաբանությունները՝ հիշում ես երջանիկ ժամանակների մասին: Օգտատերերի գրեթե 90 %-ը նայում է կայքերը սեփական գրառումներն ուսումնասիրելու համար, իսկ ¾-ը դա անում է, երբ վատ տրամադրություն է ունենում:
Պորտսմութ համալսարանի փորձագետները հայտնաբերել են, որ այս մեթոդը տրամադրությունը բարձրացնելու յուրօրինակ հատկություն ունի: Որքան մարդ դեպրեսիվ է, այնքան արդյունավետ կլինի թափառումը սեփական հիշողություններում: Եզրակացությունները հակասում են նախորդ ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք վստահեցնում են, որ սոցիալական ցանցերը վնասակար են հոգեկան առողջության համար: Այժմ իրականացվում է այս հարցի ավելի ընդլայնված ուսումնասիրություն:







































