Sky Sports մարզական հեռուստաալիքի հաղորդավարուհի Չարլի Վեբսթերը էրոտիկ լուսանկարներ է հրապարակել FHM ամսագրում, ինչը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել կին-լրագրողների շրջանում:
Չարլին մասնակցել է ամսագրի ֆոտոսեսիային ներքնազգեստով: Նրա օրինակին հետևել է նաև հեռուստաալիքի մեկ այլ լրագրող` Շարլոտա Ջեքսոնը:
Սակայն գեղեցկուհիների նման քայլը քննադատության է ենթարկվել բազմաթիվ կին-լրագրողների կողմից, ովքեր նշել են, որ ցանկանում են հայտնի դառնալ ոչ թե արտաքին տեսքի, այլ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:









































