Մեկ շաբաթվա բացակայությունից հետո Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն այսօր հայտնվել է հասարակության մեջ, որպեսզի նշի Լոնդոնի մետրոյի 150-ամյակը:
Թագուհին այցելել է Բայքեր-սթրիթ կայարան: Նրան ուղեկցել է նրա 91-ամյա ամուսինը՝ Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը, ինչպես նաև՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինը:
Թագուհին մարտի 12-ին առողջական խնդիրների պատճառով չեղյալ էր հայտարարել մի շարք արարողություններին իր մասնակցությունը: 86-ամյա թագուհին գաստրոէնտերիտի նոպա էր ունեցել: Նա վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ երկու օրով՝ մարտի 3-4-ը, հիվանդանոց էր տեղափոխվել:
Ընդ որում, ինչպես նշում են բրիտանական պալատում, վերջին շաբաթվա ընթացքում թագուհու աշխատանքը «շարունակվել է սովորական ռեժիմով»: Այսօր Եղիսաբեթ II-ն առողջ տեսք է ունեցել և լայն ժպտացել է:
Վերջին անգամ թագուհին Լոնդոնի մետրո էր այցելել 2010 թ.:











































