ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին պատասխանել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի քննադատությանը` աշխարհի 2020 թվականի առաջնությունը 13 երկրներում անցկացնելու որոշման պատճառով:
Հիշեցնենք, որ Բլատերը հայտարարել էր, թե նման առաջնությունը զրկված կլինի սրտից և հոգուց:
Պլատինիի կարծիքով` այդ որոշումը նորարարություն է ֆուտբոլում: ՈւԵՖԱ-ի 52 ֆուտբոլի միությունները կողմ են քվեարկել մրցաշարի սխեմայի փոփոխությանը և միայն Թուրքիան է դեմ քվեարկել:
«Փաստորեն Բլատերը դեմ է ոչ թե ինձ, այլ Ֆուտբոլի Եվրոպայի միության 53 անդամներից 52-ին»,- հայտարարել է Պլատինին և հավելել, որ ինքը հիանալի հարաբերությունների մեջ է շվեյցարացու հետ:







































