«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Cadena COPE ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ թիմում ելույթները շարունակելու իր ցանկությունը կապված չէ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշումներից:
««Ռեալ»-ն իմ ընտանիքն է և ես կցանկանայի շարունակել խաղալ թիմում դեռ երկար ժամանակ: Որևէ խնդիր Մոուրինյոյի հետ չունեմ: Մեզ կապում են մասնագիտական և պարզապես բարի հարաբերություններ»,- նշել է Ռամոսը:
Ֆուտբոլիստը, սակայն, հայտնել է նաև, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո այլ ելույթ էր ակնկալում Մոուրինյոյից:








































