ВВС-ի փոխանցմամբ` Միջերկրական ծովում հայտնաբերվել են 18 լեփ-լեցուն նավակներ, որոնցից 4-ը եղել են ռետինե: Ներգաղթյալները փորձել են դրանցով հասնել Եվրոպա:
Բարեբախտաբար, իտալացի փրկարարներին հաջողվել է ժամանակին օգնության հասնել: Այդ գործողության համար Իտալիայի իշխանությունները հատկացրել են 7 նավ:
Այս տարի Միջերկրական ծովում վերջին խոշոր աղետը տեղի ունեցավ ապրիլի վերջին, երբ այնտեղ փախստականներով լեփ-լեցուն նավի խորտակման հետևանքով զոհվեց ավելի քան 800 մարդ:









































