Al Arabia-ի փոխանցմամբ` եգիպտական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիին:
Նրան մեղավոր են ճանաչել 2013 թվականին Պորտ Սայիդում ոստիկանատան վրա հարձակման գործով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտական դատարանը որոշել է մահվան դատապարտել Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մուհամմեդ Բադիին ու նրա 13 կողմնակիցներին:









































