Էլթոն Ջոնի մասին կենսագրական ֆիլմի նկարահանմամբ կզբաղվի Մայքլ Գրեյսը։ Այս մասին հաղորդվում է SlashFilm կայքում: Երաժիշտը հավանության է արժանացրել ռեժիսորի թեկնածությունը:
Ֆիլմը, որի մասին ազդարարվել էր դեռ 2011 թ., կկոչվի Rocketman, ինչպես Էլթոն Ջոնի 1972 թ. թողարկված համանուն սինգլը: Այն ժամանակ հայտարարվել էր, որ ֆիլմի սցենարի հեղինակը լինելու է Լի Հոլը:
Անձամբ երաժիշտը հայտարարել է, որ կցանկանար իր մասին ֆիլմը լիներ «սյուռեալիստական»:
Rocketman-ում տեղ կգտնեն նաև խորեոգրաֆիկ համարներ, որոնք ստեղծված են Ջոնի երգերի հիման վրա:
Թե ով կմարմնավորի գլխավոր հերոսին, դեռ հայտնի չէ: Ընդ որում՝ Էլթոն Ջոնը նախկինում ասել է, թե այդ դերի համար հարմար է Ջասթին Թիմբերլեյքի թեկնածությունը:
Էլթոն Ջոնի կենսագրական ֆիլմը կդառնա Մայքլ Գրեյսի առաջին լիամետրաժ աշխատանքը: Նախկինում նա զբաղվել է գերազանցապես գովազդային տեսահոլովակների ստեղծմամբ։









































