Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան իր՝ Պոլ Պոգբայի հանդեպ հետաքրքրության մասին լուրերը:
«Պոլ Պոգբան «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ է: Ես չեմ կարող խոսել նրա մասին:
Գիտեմ, որ ողջ ամռան ընթացքում Ալեգրին խոսում էր Օսկարի և Ռամիրեսի մասին: Ես այդպես չեմ պահում ինձ «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստի նկատմամբ»,-պորտուգալացու խոսքերը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:






































