ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին՝ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հետխաղյա մամլո ասուլիսից բացակայելու համար:
Հիշեցնենք, որ ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռեալ»-ին 1:2 հաշվով զիջելուց հետո մամլո ասուլիսին ներակայացել էր Ֆերգյուսոնի օգնական Մայքլ Ֆելանը:
«Դա կարող է լինել տուգանք կամ որակազրկում: Մենք դեռ վերջնական որոշում չենք կայացրել»,- ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ խոսքերը մեջբերում է The Guardian-ը:







































