Շվեյցարական «Ցյուրիխ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Սամի Հյուպիան:
«Լիվերպուլ»-ի և Ֆինլանդիայի հավաքականի նախկին պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ կնքվել է 2+1 համակարգով: Ավելի վաղ Հյուպիան մարզել է նաև «Բայեր»-ը և «Բրայթոն էնդ Հոուվ»-ը:
Հիշեցնենք, որ շվեյցարական ակումբի առաջին թիմի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արտյոմ Սիմոնյանը:








































