ՊՍԺ-ի 37-ամյա կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը ժամանել է Պեկին, որպեսզի նպաստի ֆուտբոլի մասսայականացմանը Չինաստանում:
Անգլիայի ազգային հավաքականի նախկին խաղացողը դարձել է չինական ֆուտբոլի դեսպանն աշխարհում և անցնում է իր պարտականությունների կատարմանը:
Բեքհեմը պարբերաբար ներկա կգտնվի Չինաստանի առաջնության խաղերին և կհանդիպի դպրոցական երեխաների հետ՝ մանկական ֆուտբոլի մասսայականացման նպատակով:





































