Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Չի կարելի Տիգրան Սարգսյանի պես կիսագրագետ մարդու վստահել երկրի կառավարությունը (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Realpoitik ծրագրի զրուցակիցը «Ազատություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։


– Պրն Բագրատյան, Հայաստանի իշխանություններն իրենց հայացքն ուղղել են դեպի գյուղ: Ինչո՞ւ հենց հիմա, և ի՞նչ կարող է տալ գյուղը Հայաստանի տնտեսությանը:


– Երնեկ թե այդ հայացքը չուղղեին դեպի գյուղ: Ես ձեզ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ Հայաստանի իշխանությունը որևէ         պատկերացում չունի՝ ինչ պետք է անել գյուղացիներին: Այո, մի քանի կիլո սերմացու են ստացել, բաժանում են գյուղացիներին, հետները նկարվում են: Առաջ անցնելով՝ ասեմ, որ եթե օրենքներ ընդունելիս որոշիչ ձայն ունենանք, մենք քրեական հոդված կդնենք այն բարեգործների վրա, որոնք իրենց բարեգործությունը ցույց են տալիս: Իմ կարծիքով, գյուղացուն օգնել պետք չէ, պետք է ուղղակի չխանգարել: Այդ «օգնության» արդյունքում գործարանները օրերս հայտարարեցին, որ կիսով չափ պակասեցնելու են խաղողի մթերումը: Պաշտոնական թվերով` կոնյակի արտադրությունը աճել է 28%-ով, բայց անկումը այնքան մեծ էր, որ այդ աճը օգուտ չտվեց: 2009 թ. ունեցել ենք 36% անկում, թող 4%-ը պայմանավորված լինի համաշխարհային ճգնաժամով, 34%-ը պայմանավորված է կառավարության սխալ քայլերով:


2003 թ. Քոչարյանը սեփականաշնորհման արդյունքում հողերը տվեց իր շտաբի պետին, կայազորի պետին: Սրանցից յուրաքանչյուրի մթերած գյուղատնտեսական հումքի դիմաց 300-400 գյուղացի էլ չի կարող մթերք վաճառել: Կամ ստեղծում ենք խոշոր բրիգադներ, ինչպես շաքարի գործարանը Ախուրյանում, կամ պետք է փոքր գյուղացիական տնտեսություններ ստեղծենք: Այդ դեպքում պետք է խոշորների դեմն առնենք ու մտածենք՝ մանրերին ինչպես պահենք: «Արտֆուդ»-ի տնօրենին դրեցին գյուղնախարար: Նա գիտի, որ մյուս տարի իրեն հանելու են, հիմա սրա խնդիրն է որքան հնարավոր է՝ էժան մթերում անել: Վարչապետը ոչինչ չի հասկանում: Չի հասկանում, որ գյուղացուն պետք է պահել փոխադարձ օգնության կորպորացիայով, որում սեփականատեր են միայն նրանք, ովքեր հող ունեն: Երկրորդ` սեփականության հիմքով գյուղացուն պետք է տանք ոռոգման համակարգ: Իբր թե ստեղծեցին ջրօգտագործողների միություն և քաղաքից մարդիկ են նշանակում: Փորձեք սա տալ գյուղացուն, էդ ՋՕՄ-ի նախագահերին 3 ամիսը մեկ փոխեք:


– Դուք ասում եք գրեթե բոլոր ասպարեզներում կառավարության ձախողման մասին: Ըստ Ձեզ՝ ե՞րբ, ո՞ր կետից սկսվեց ձախողումը։


– Ամենամեծ ձախողումն այն է, որ կառավարությունը քաղաքական է: Հայաստանի 500.000 գյուղացին որևէ ներկայացուցիչ չունի խորհրդարանում: 10 օլիգարխ ունենք, 10-ն էլ՝ պատգամավոր: Հայաստանը դարձել է ոչ թե բուրժուական, այլ խոշոր բուրժուազիայի երկիր: Ինքը՝ կառավարությունը, սոցիալապես միասեռ չէ: Նրանք չեն կարող խոշոր բուրժուազիային դեմ գնալ, պիտի այնպես անեն, որ գյուղացին աղքատ լինի, որ կաշառք վերցնի ու իրենց ընտրի: Երկրորդ` չի կարելի Տիգրան Սարգսյանի պես անհավասարակշիռ, ոչ բավականաչափ գրագետ ու պրոֆեսիոնալ մարդու վստահել երկիր կառավարությունը: Անգրագետ մարդը ավելի լավ կաշխատի վարչապետ, քան կիսագրագետը: Որովհետև կիսագրագետ մարդը մտածում է, որ ինքը գիտելիք ունի:


Անգրագետ մարդը նման է համակարգչին, կարող է սովորել, կարող է` ոչ: Կիսագրագետ մարդու ուղեղը լցված է ոչ պիտանի բաներով:


– Գազի գնի բանակցությունները շարունակում են մնալ օրակարգում, և Ռուսատանը դեռ չի որոշել` որքան պիտի արժենա Հայաստան ուղարկվող գազը: Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ չեն կարողանում համաձայնության գալ գազի գնի շուրջ:


– Դժվար է ինձ համար ասել` ինչ է հիմա կատարվում, բայց պարզ է` ինչ է մինչև հիմա եղել: Անցյալ տարի ստացել ենք 450 դոլար գազի գին: Նախ՝ պակաս կալորիականության գազ, քան Եվրոպային ուղղված գազը, և ավելի թանկ գնով: Երրորդ` գազի գները բարձրացնելուց հետո ասում են՝ 36% սպառման անկում է եղել: Մինչդեռ 16 մլդ դրամ անցյալ տարի ներդրում արեցին, որի ամենամեծ մասը ուղղված էր Աբովյանի գազապաստարանի ընդլայնմանը: Նույնիսկ Ռուսաստանը ասաց՝ էդ ինչ ապուշ որոշումներ եք ընդունել: ՀայՌուսգազարդը հայտարարում է, որ բնակավայրերի 96%-ը գազաֆիկացրել են և 10 մլդ-ի ներդրում են արել: Հարց է ծագում՝ ինչու են գազաֆիկացնում բնակավայրերը, որոնք գազ չեն վերցնում, միայն 60%-ն է հիմա գազ վերցնում։ Երկրորդ` 16 միլիարդից 10-ն են ներդրում արել: Որոշում են կայացնում մնացածը 50 հազար ընտանիքին նպաստ տալ, յուրաքանչյուրին՝ ամսական 9000 դրամ, այսինքն` տարեկան 5 մլդ 400 մլն: Եվ ինչու են նպաստ տալիս 50 հազար ընտանիքի, երբ նպաստառու ընտանիքները 110 հազար են: Ակնհայտ կոռուպցիա: Վարչապետը ոչ թե պիտի առաջարկեր, որ էլ չառանձնացնեն, այլ պիտի դիտողություն աներ ՀայՌուսգազարդին և գների կարգավորման հանձնաժողովին: Կառավարությունը չունի գազի առաջարկի կոր: Նույնպես չունի ձվի առաջարկի և պահանջարկի կոր: Հասարակ միկրոէկոնոմիկայի խնդիր է: Այսպիսի տարրական վերլուծական աշխատանք բացառվում է կառավարությունում:


– Իրանը հայտարարեց, որ պատրաստ է վեց անգամ ավելացնել Հայաստան առաքվող գազի ծավալները: Այստեղ կա՞ քաղաքական բաղադրիչ:


– Իհարկե կա: Կարծում եմ Իրանը դա չի ուղղում Ռուսաստանին: Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական և քաղաքական վիճակի կայունացմանը: Հայաստանը մեծ նշանակություն ունի Իրանի համար: Ես ենթադրում եմ,որ Իրանից գազը չեն ներկրում, որովհետև չեն ստացել Ռուսաստանի հավանությունը: Իրանը նաև հայտարարեց, որ 20%-ով գինը կիջեցնի: Այսինքն՝ հնարավոր է մոտ 80 հազարով գազ տալ ժողովրդին, մոտ երկու անգամ գինը իջեցնել:


– Արաբական հեղափոխությունների հիմքը սոցիալական էր, այստեղ նման հիմք տեսնո՞ւմ եք:


– Շատ ավելի սուր: Մենք ավելի վատ ենք ապրում, քան արաբական երկրներում: Հայ մարդը ապրել չի ուզում: Գնում ենք դեպի կործանման: Սոցիալական բունտը նաև ժողովրդավարացման պայքարի խթան կարող է դառնալ: Կուզեի, որ ցանկացած ընդդիմադիր ուժ էլ ՀԱԿ-ի պես միտինգներ աներ, որտեղ տեսնում ենք սոցիալական բողոքը, արդարության ձգտումը:


– Ի՞նչ սպասելիքներ ունեք ապրիլի 28-ի հանրահավաքից:


– Առաջին`շարժումը հետևողականորեն պիտի տանենք մինչև վերջ: Երկրորդ` քաղաքական և սոցիալական շարժումների գլխին շանտաժ չդարձնենք ղարաբաղյան հարցը: Երրորդ` պետք է որոշենք խոշոր բուրժուազիայի հարցը: Եթե էսօրվա Սահմանադրությունը կա, այդ խոշոր բուրժուազիան պետք է հեռանա:


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում