3 մլն դոլարով գնված չինական սպիտակ ճենապակե պնակը, որը պատրաստվել է X-XII դարերում, ԱՄՆ-ի Sotheby’s աճուրդում վաճառվել է 2 մլն 225 հազար դոլարով, թեև դրա համար նախատեսվում էր ստանալ 200-300 հազար դոլար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով աճուրդի կազմակերպչին:
Հատկանշական է, որ նախշազարդ պնակը ընդամենը 3 դոլարով տերերը գնել էին 2007թ.՝ Նյու Յորքի հնոտիների շուկայից: Տարիներ անց նրանք որոշեցին աշխատանքը ցուցադրել փորձագետներին, որոնց ապշեցրել էր այն:
Արվեստաբաններին հայտնի է նույն նախշազարդով միայն 1 իր, որը ներկայացված է Լոնդոնի Բրիտանական թանգարանում պահվող «Մեծագույն համաշխարհային հավաքածու» կատալոգում:











































