Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Մարալի՜կ, Մարալի՜կ․ Նույնիսկ Մարալիկում է թեժ լինելու. ԲՀԿ-ական թեկնածուն առաջադրվել է «գործարար տղեքանց» պահանջով

Սեպտեմբերի 13-ին սպասվող համայնքային ընտրությունները ոչ պակաս թեժ են լինելու նաև Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում։ Այստեղ առաջադրվել է երեք թեկնածու՝ 11 տարվա գործող քաղաքապետ Արտակ Գևորգյանը, քաղաքապետարանի էլեկտրիկ Տոնական Գրիգորյանը, որն անկուսակցական է, և քաղաքապետարանի տեսուչ, ԲՀԿ տարածքային պատասխանատու Արտակ Ավդալյանը։

Գործող թեկնածուն վայելում է իշխանության աջակցությունը և ավելի վաղ մեզ հետ զրույցում բարձր էր գնահատել իր ընտրվելու շանսերը։ Հանրապետական կուսակցությունը տրամադրված է ամեն գնով 4-րդ անգամ անցկացնել իր թեկնածուին։ Բայց այս անգամ գործը կդժվարանա, քանի որ անսպասելիորեն առաջադրվել է ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը։ ԲՀԿ-ն ևս մարտական է տրամադրված, քանի որ իրենց առաջադրումները ինքնանպատակ չեն համարում. որտեղ ընտրվելու հավանականություն ունեն, այնտեղ են պայքարելու։

Ինքնաառաջադրված, անկուսակցական Տոնական Գրիգորյանը շատ հնարավոր է՝ վերջում ինքնաբացարկ հայտնի, քանի որ, ըստ մարալիկցիների, նա առաջադրվել է այլընտրանքային թեկնածու լինելու նպատակով։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԲՀԿ-ական թեկնածուն հայտնեց, որ նախկինում երբեք չի փորձել առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, բայց այս անգամ հասարակական պահանջն է ստիպել։ «Իմ առաջադրվելու նպատակը եղել է մեր համաքաղաքացիների կողմից, մեր Մարալիկի ամբողջ գործարար տղեքանց կողմից, ովքեր որ արտերկրում աշխատում ու հարգանք են վայելում մեր քաղաքում։ Բոլորի կողմից, ուրեմն, առաջադրումը կայացել է՝ և՛ մեր ժողովրդի, և՛ դրսի բոլոր գործարարների»,- ասաց թեկնածուն։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր ընտրվելու շանսերը՝ հաշվի առնելով, որ գլխավոր մրցակիցը գործող քաղաքապետն է, ինքնավստահ պատասխանեց. «Շատ լավ։ Ես գործող քաղաքապետի համար բան չունեմ ասելու, 11-12 տարի աշխատել է, բայց էսօր մեր ազգաբնակչությունը պահանջում է, որ ես առաջադրվեմ, ես էլ մեր ժողովրդի, մեր լավ ընկերների պահանջով առաջադրել եմ, որ իրենք էլ մեծ աջակցություն ցույց կտան։ Էսօր ազգաբնակչությունը, իմ կարծիքով, նորմալ է վերաբերվում իմ թեկնածությանը, ես շատ բարձր տրամադրություն ունեմ ու ոչ մի բանից էլ չեմ խուսափում»։

Դիտարկմանը, թե ազգաբնակչության տրամադրությունները ինչպե՞ս արտահայտվեցին, ովքե՞ր քաղաքի բնակչության անունից եկան ու իրեն համոզեցին առաջադրվել, թեկնածուն արձագանքեց. «Քաղաքի բնակիչների 80 տոկոսը անաշխատանք են, փոփոխություն են ուզում… Ես անուններ չթվարկեմ, բայց մեկ, երկու, երեք հոգի չեն, էլի եմ կրկնում՝ մեր քաղաքի բոլոր գործարար աշխարհի ներկայացուցիչները որոշել են ու կանգնել իմ թեկնածության վրա ու ազգաբնակչությանը տեղեկացրել, որ էսպես է լինելու, որ եթե ես անցնեմ, ներդրումներ են անելու քաղաքի համար։ Հիմա թե քաղաքացիները ոնց կցանկանան, իրենք գիտեն, կցանկանան՝ կընտրվեմ, չէ՝ չէ»։

Քաղաքի կյանքը փոխելուն լծված մեր զրուցակիցն ասաց, որ երկար տարիներ արտերկրում է աշխատել, իսկ վերջին ութ տարին՝ քաղաքապետարանի գույքագրման բաժնում։

Փաստորեն, իշխանափոխության ձախողումից հետո ԲՀԿ-ն կրկին վերադարձել է ՏԻՄ ընտրապայքարին։ Ավելի վաղ, երբ եռյակի ձևաչափով էին պայքարում, անիմաստ էին համարում պայքարի մեջ մտնել, քանի որ իրենց նպատակը ռեժիմն ամբողջությամբ փլուզելն էր։ Իսկ հիմա կրկին հին ձևով՝ իշխանության մեջ նախ կփորձեն տեղավորվել փոքրիկ համայնքներից՝ առայժմ Մարալիկից։

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որտեղ ընտրվելու լուրջ հնարավորություն տեսնում են, այնտեղ կլինեն առաջադրումներ: «Որոշակի տեղերում՝ մի քանի գյուղերում, ունենք, բայց մի քանի օր հետո կասենք հստակ առաջադրումների մասին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխանության դեմ թեժ պայքարին, ասաց, որ Հայաստանում ցանկացած ընտրություն վերածվում է կենաց-մահու պայքարի, «բայց դե, բնականաբար, որտեղ մենք առաջադրում ենք թեկնածու, լուրջ շանս ենք տեսնում: Մնացածը կախված է ընթացքից»։

ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին կմասնակցեն նաև ԲՀԿ պատգամավորներն ու այդ գործում արդեն փորձառու «հռետորներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում