Իսպանական «Վալենսիա»-ի պաշտպան Նիկոլաս Օտամենդին բուժզննում է անցել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում, հաղորդում է Daily Mail-ը:
Ժամերի ընթացքում «քաղաքաբնակներ»-ը պաշտոնապես կհայտարարեն նոր ձեռքբերման մասին:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն Օտամենդիի տրանսֆերի դիմաց «Վալենսիա»-ին կվճարի 32 մլն ֆունտ, իսկ ֆուտբոլիստը «քաղաքաբնակներ»-ի հետ կկնքի 5-ամյա պայմանագիր:









































