Saturday, 20 06 2026
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Հացադուլ. օր տասնմեկերորդ (տեսանյութ)

Հացադուլի 11-րդ օրը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իրեն լավ է զգում: Վաղ առավոտից նրան են այցելում բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր նաև ստորագրում են այն ձևաթղթի տակ, որով պարտավորվում են մասնակցել ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը և ընդունում են նրա հաղթանակը:

Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելեց ապրիլի 8-ին 1 միլիոնանոց երթ նախաձեռնած ռեժիսոր Արշակ Զաքարյանը: Նա եկել էր ստորագրելու ինչպես ձևաթղթի տակ, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկելու երթ անցկացնել-չանցկացնելու իր մտահղացումը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ իր կազմակերպած երթի նպատակը ոչ թե ոստիկանների հետ բախվելն է կամ Բաղրամյան 26-ում անկարգություններ հրահրելը, այլ ինքը և երթի մասնակիցները ցանկանում են Սերժ Սարգսյանին ցույց տալ, որ այդքան մարդ դեմ է իր իշխանությանը: Նա հավելեց, որ երթ անցկացնելու որոշումը Րաֆֆի Հովհաննիսյանինն է, և ինքը չի ցանկանում ստվեր գցել ապրիլի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցող երդմնակալության վրա:

Նշենք, որ, ինչպես միշտ, Ազատության հրապարակում էին նստացույց հայտարարած երիտասարդները: Նրանցից Նարեկ Վարազդատյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ամբողջ օրն այնտեղ է և բացակայում է միայն մեկ-երկու ժամով, նույնիսկ գիշերում է այնտեղ:

Երիտասարդն ավարտել է համալսարանը, այժմ դասավանդում է Պուշկինի անվան դպրոցում: Նրա հայտարարած նստացույցի պահանջը Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ից դուրս հրավիրելն է: «Դա իր հոր դուքանը չէ»,- ասաց նա:

Նա նաև ասաց, որ իրենց են միացել նաև Վանաձորի Մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ, ովքեր այնտեղ հերթափոխով նստացույց են անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում