ԱՄՆ-ում պետական կառույցներում աշխատանքի թեկնածուներին ստուգող ամենախոշոր US Investigations Services ընկերությունը 30 մլն դոլար կվճարի` որպես երկրի իշխանությունների հավակնությունները կարգավորելու միջոց: Այս մասին գրում է TASS-ը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունում հայտնել են, որ այդ գումարի վճարումը կհանի հավակնությունները` US Investigations Services-ի և նրա գլխամասային Altegrity-ի նկատմամբ հայտարարությունները: Ըստ իշխանությունների` ֆիրման անպատշաճ կերպով է իրականացրել պետական կառույցներում աշխատանքի հավակնորդների ստուգումները:
Համապատասխան հայցադիմումն արդարադատության նախարարության կողմից տրվել է անցյալ տարվա սկզբին:
US Investigations Services ընկերությունը մասնավորապես հայտնի է նրանով, որ ստուգել է Էդվարդ Սնոուդենին` ԿՀՎ աշխատանքի ընդունվելուց առաջ, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի ռեզերվիստ Ահարոն Ալեքսիսին, որը 2013-ի սեպտեմբերին կրակ է բացել ամերիկյան ռազմական օբյեկտներից մեկում:









































