Intel ընկերությունը IDF համաժողովին ներկայացրել է նոր Skylake պրոցեսորի հնարավորությունները, որոնք կարող են միացնել համակարգիչը նաև ձայնային հրամանի օգնությամբ։ Այս մասին հայտնում է Gizmodo-ն։
Ընկերությունը ցուցադրել է համակարգչի գործարկումը Cortana, wake up հրամանով։ Գործառույթի աշխատանքի համար կիրառվում է հատուկ մոդուլ՝ էներգիայի գերցածր կիրառությամբ, որը ներկառուցված է նոր պրոցեսորում։
Այդ մոդուլը թույլ է տալիս մշտապես միացված պահել բարձրախոսը՝ գրեթե առանց սարքի մարտկոցի լիցքավորման ազդեցության։












































