Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը գոհ է, թե ինչպես է ընթանում պրոֆեսիոնալ կարիերան: Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ առաջընթաց է գրանցել «Ռեալ» տեղափոխվելուց հետո:
«Արդեն երեք տարի է հանդես եմ գալիս «Ռեալ»-ում: Ավելի հզորացել եմ ֆիզիկապես և ավելի ստաբիլ ֆուտբոլիստ դարձել: Շարունակում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից: Ես նաև փորձ եմ ձեռք բերել և ավելի հասուն ֆուտբոլիստ դարձել:
Սակայն գիտեմ, որ պետք է շարունակեմ կատարելագործել խաղը: Ցանկանում եմ ավելի հաճախ գրավել մեր թիմի մրցակիցների դարպասը»,- նշել է Օզիլը:








































