Եվրոպայի ամենախոշոր ավտոարտադրողը՝ Volkswagen մուլտիբրենդային կոնցեռնը կարողացավ դառնալ «թիվ մեկը» համաշխարհային ավտոշուկայում: Ճիշտ է՝ միայն մեկ ցուցանիշով՝ գործառնական շահույթով: Վաճառված ավտոմեքենաների թվով առաջինը դեռ Toyota-ն է:
6 տարի առաջ Volkswagen-ը հայտարարեց, որ կդառնա աշխարհում խոշորագույն ավտոարտադրողը, ու այդ ժամանակից ի վեր անշեղորեն ընթանում է իր նպատակն իրագործելու ուղղությամբ:
Օրերս ընկերությունը հայտարարեց ռեկորդային գործառնական շահույթի մասին՝ 2012թ. արդյունքով՝ 15 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Դա գերազանցում է հիմնական մրցակիցների՝ Toyota-ի (11.1 մլրդ դոլար) ու General Motors-ի (7.9 մլրդ դոլար) ցուցանիշները:
Ընթացիկ տարում առաջատարի դիրքերի համար մղվող պայքարը առավել լարված կլինի:
VW-ն մտադիր չէ կանգ առնել:









































