Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ հնգամյա աղջկա կողմից երկրի հարավային ծովափերից մեկում հայտնաբերված դինոզավրի մնացորդները ամբողջովին նոր տեսակի են՝ հաղորդում է BBC-ն:
Դեյզի Մորիսը 2009թ.-ին Ուայթ կղզում հայտնաբերել է սողունի մնացորդները, որոնք մոտավորապես 150 մլն տարեկան են:
Ավելի ուշ պարզվել է, որ պտերոզավրի այդ տեսակը մինչ այդ անհայտ էր: Այն կրել է «հայտնաբերողի» անունը՝ Vectidraco daisymorrisae:
Չափերով դինոզավրը փոքր-ինչ գերազանցում է ժամանակակից ագռավին:








































