Հոլանդիայում փիղը փախել է կրկեսից և ժամանել ամառային ավանդական ավտոմոբիլային տոնավաճառ։ Մի քանի րոպե կենդանին զբոսնել է շարքերով՝ սնունդ փնտրելով։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։
Շուտով փղի հետևից եկել է վարժեցնողը, որը պատշաճ կերպով կենդանուն կրկես է վերադարձրել։ Կրկեսի աշխատակիցը նշել է, որ փիղն առաջին անգամ է փախուստի դիմում և մարդկանց համար վտանգ չի ներկայացնում։









































