Աշխարհում տարեկան մոտ 1.5 մլն երեխա է մահանում կանխարգելվող ինֆեկցիոն հիվանդություններից այն պատճառով, որ պատվաստում չեն արել։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
«Մարդիկ, ովքեր ժամանակին իրենց և իրենց երեխաներին չեն պատվաստում կամ հրաժարվում են դրանից, դժվարություններ են ստեղծում երկրների համար, որոնք փորձում են կրճատել իմունացման ոլորտի ճեղքը»,- նշում են վերլուծաբանները։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Համաշխարհային մասշտաբով յուրաքանչյուր 5-րդ երեխայի չի արվում կենսական անհրաժեշտ պատվաստումներ, և 1.5 մլն երեխա ամեն տարի մահանում է հիվանդություններից, որոնց դեմ արդեն պատվաստանյութեր կան։
Հիմնականում պատճառը անվտանգությունն է առողջապահական ոլորտի հանդեպ։
ԱՀԿ տվյալներով՝ իմունացումը թույլ է տալիս ամեն տարի 2-3 մլն երեխայի մահանալ մի շարք վտանգավոր հիվանդություններից։









































