Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի խաղը գրավել է անձամբ «ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով Գրիզմանի տրանսֆերի դիմաց պատրաստ է վճարել 21 միլիոն ֆունտ:Միևնույն ժամանակ, հարձակվողն այսօր նոր պայմանագիր է կնքել մադրիդյան թիմի հետ, որից հետո նրա հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 53 խաղի և 25 գոլ խփել:









































