Անգլիական «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Լուկաս Լեյվան կարիերան կարող է շարունակել Թուրքիայում:
Ինչպես տեղեկացնում է Miliyet-ը, բրազիլացի հենակետայինի ծառայություններով հետաքրքրված է «Բեշիքթաշ»-ը: Ակումբը 28-ամյա կիսապաշտպանի տեղափոխության դիմաց «բիթլեր»-ին պատրաստ է վճարել 4 միլիոն եվրո:
Ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ Լեյվայի տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել «Միլան»-ը և «Յուվենտուս»-ը:







































