Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն խոսել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում կայանալիք «Յուվենթուս»-ի հետ դիմակայության մասին:
«Մեր ակումբները բարեկամություն են անում: Որևէ խնդիր բացարձակապես չեմ տեսնում: Այո, իհարկե, «Բավարիա»-ն կցանկանար այլ մրցակից ունենալ:
Մեր ակումբի և «Յուվենթուս»-ի հանդիպումը հավասարազոր կլինի եզրափակչի: Երկու թիմերն էլ մեծ ակնկալիքներ ունեն ինչպես Մյունխենում, այնպես էլ Թուրինում կայանալիք խաղերից»,- նշել է Ռումենիգեն:









































