News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի գնա արձակուրդ, քանի որ ունի մեծածավալ անելիքներ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայության աշխատակից Մանանա Տոկմաջիշվիլին։
Նա հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն աշխատանքային ծանր գրաֆիկի պատճառով հրաժարվել է արձակուրդ մեկնելուց. «Նախորդ տարի վարչապետը նույնպես արձակուրդ չի գնացել»։ Ղարիբաշվիլին հանգստյան օրերն ավագ որդիների հետ անցկացրել է Ցամցխե-Ջավախքի շրջանում՝ Տաբացկուրի լեռնային լճի մոտ։
Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետ է դարձել 2013 թվականի նոյեմբերին՝ երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալությունից քիչ անց։









































