Անցած հանգստյան օրերեին The Gossip խմբի մենակատարուհի Բեթ Դիտոյին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա վազել է գիշերային Փորթլենդի փողոցներով և կանչել Բարաք Օբամային:
Սկանդալի պատճառ է դարձել այն, որ 32-ամյա Դիտոյին հրաժարվել են խմիչք վաճառել բարում, որտեղ նա հանգստանում էր ընկերների հետ: Դրանից հետո Բեթը բոբիկ փողոց է վազել և սկսել է կանչել Օբամային:
Նրա վարքը գրավել է ոստիկանների ուշադրությունը, ովքեր ձերբակալել են երգչուհուն խուլիգանության մեղադրանքով:
Եթե Փորթլենդի դատարանը Բեթին մեղավոր ճանաչի, նրան 2500 դոլարի տուգանք կամ 6 տարվա ազատազրկում է սպառնում: