Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Օդեսայի մարզի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է մարզվել ոստիկանների հետ։
Օդեսայի նորաստեղծ պարեկային ոստիկանության նոր վարժանքներն անցկացվել են Օդեսայի պետական համալսարանում, որոնց էլ մասնակցել է նաև Սաակաշվիլին։
Վարժանքների ժամանակ կիրառվել են մեքենաների կանգնեցման, տարհանման ու այլ գործողություններ։ Ի թիվս այլ բաների՝ Սաակաշվիլին հայտնվել է պարեկային մեքենաների բեռնախցիկում։












































