BBC բրիտանական հայտնի հեռուստաալիքի աշխատակիցներին պարտավորեցրել են վճարել տուգանք. Նորվեգիայում՝ նկարահանումների ժամանակ, նրանք գիշատիչ կենդանուն հրահրել են հարձակվել իրենց վրա՝ հաղորդում է Life News-ը:
Նորվեգիայի հյուսիսում գտնվող Շպիցբերգեն քաղաքի իշխանությունների ներկայացուցիչները հեռուստաալիքի թղթակիցներին տուգանել են 10 հազար դոլարով:
Իրավապահների ձեռքում հայտնվել է տեսանյութ, որում պարզ երևում է, թե լրագրողներն ինչպես են հրահրում սպիտակ արջին՝ հարձակվելու իրենց վրա:
Ինչպես պարզվել է, լրագրողների մի խումբ երկար ժամանակ ցանկացել է նկարահանել «Բևեռային արջի ընտանիքը և ես» ֆիլմը: Հեռուստահաղորդման ստեղծողների ծրագրի համաձայն` լրագրող Գորդոն Բուչանան պետք է հետևեր գիշատչին բնական միջավայրում: Լրագրողն իր գործընկերների հետ կառուցում է յուրատեսակ ապակե վանդակ` բևեռային արջի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար: Սակայն լրագրողները չեն կասկածում, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և գազազած կենդանին կհարձակվի Գորդոնի վրա:
Պատահարից մեկ ամիս անց լրագրողներին հաղորդում են այն մասին, որ իրենք պետք է 10 հազար դոլարի չափով տուգանք վճարեն, քանի որ չպետք է մոտենային կենդանուն և առավել ևս՝ շփման մեջ մտնեին նրա հետ:
BBC-ի լրագրողները հայտարարել են, որ մտադիր են վիճարկել տուգանքը:









































