Այսօր ավստրալական Պերտ քաղաքի լողափերին փրկարարները նկատել են ավելի քան 100 շնաձկների՝ գրում է Interfax-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել են տեղի Surf Life Saving WA փրկարար ծառայության աշխատակիցները, շնաձկներին նկատել են ափից 600 մետրի վրա:
Դեռ հայտնի չէ, թե ինչ տեսակի շնաձկներ են դրանք:
Պերտում շնաձկների պատճառով լողափերը փակ են: Փրկարարները մարդկանց զգուշացնում են վտանգի մասին՝ խորհուրդ տալով ջուրը չմտնել:







































