Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով այսօր երկարձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2020 թվականը, ասել է, որ գումարն իր համար կարևոր չի եղել:
«Գումարն ինձ համար երբեք մոտիվացիա չի եղել: Միայն երջանկությունն ու ընտանիքը: Ցանկանում էի կարիերաս այստեղ ավարտել: Եթե ես մտածեի գումարի մասին՝ պայմանագիր կնքելուց առաջ, ապա այստեղ չէի մնա»,- ասել է իսպանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, բայց անգլիական ակումբը չկարողացավ համաձայնության հասնել պաշտպանի հետ:







































