Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ բրիտանական Hello! հանդեսի ընթերցողները կազմել են ամենաոճային երիտասարդ թագավորական անձանց ցուցակը։ Հարցմանը մասնակցել է մոտ 30.000 մարդ։
Քվեարկության արդյունքներով երկրորդ անգամ հաղթել է Դանիայի արքայադուստր Մերին (կանանց վստահություն ներշնչող)։ Նա հավաքել է քվեների գրեթե 30 տոկոսը։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցել է Նիդերլանդների թագուհի Մաքսիման (ամենավառ զգեստներ), իսկ երրորդ տեղում Քեմբրիջի դքսուհի Քեթրինն է (մշտապես էլեգանտ)։










































