Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն ցանկանում բաց թողնել Դավիդ Վիլյային: Ակումբի ղեկավարները պատրաստվում են իսպանացի հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել:
Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ համաձայնագիրը երկարաժամկետ է և այն ընդունելու դեպքում Վիլյան «Բարսելոնա»-ում հանդես է գալու գրեթե մինչև իր մարզական կարիերայի ավարտը, իսկ գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2014թ.:
Հիշեցնենք, որ Վիլյան կորցրել է տեղը «Բարսա»-ի մեկնարկային կազմում, որից հետո նաև թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային խնդրել է իրեն այլ ակումբ տեղափոխվելու հնարավորություն տալ:









































