Funny or Die երգիծական կայքը նկարահանել է Սթիվ Ջոբսի նմանակման կենսագրությունը: Այս մասին հաղորդվում է The New York Times-ի կայքում` Artsbeat բլոգում:
iSteve ֆիլմը համացանցում կհայտնվի ապրիլի 15-ին: Ֆիլմում Ջոբսի դերակատարումը ստանձնել է Ջասթին Լոնգը:
Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը Ռայան Պերեսն է, որը հայտնի է, մասնավորապես, որպես Saturday Night Live երգիծական շոուի, «Ով է Փոլ Մաքարթնին» երգիծական կարճամետրած նմանակում ֆիլմի սցենարիստ: Նրա խոսքերով` Ջոբսի մասին ֆիլմը ստացվել է «շատ հիմար, սակայն բազմակողմանի»:
Պերեսի խոսքով` ֆիլմը նկարահանվել է համացանցի լավագույն ավանդույթներով, այսինքն՝ նյութը առանձնապես չի ուսումնասիրվել: Նա նաև նշել է, որ ֆիլմի սցենարը գրվել է երեք օրում, իսկ նկարահանումները տևել են հինգ օր:
Funny or Die կայքը թողարկվել է Ուիլ Ֆերելի և Ադամ Մաքքեյի կողմից: Կայքում հրապարակվում են կարճամետրաժ երգիծական տեսանյութեր:









































