cը անընդհատ գտնվում է սողանքների վտանգի ներքո: Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց գյուղապետ Սարգիս Ղազարյանը, գյուղի սողանքը մեծ է, իսկ այն, ինչ կատարվում է գյուղում, բավարար չէ սողանքի հոսքը դադարեցնելու համար:
«Մի քիչ ջրահեռացման աշխատանքներ են կատարել, սակայն դա բավարար չէ: Այժմ սողանքի տակ է գտնվում 90 տուն: Մենք համայնքի միջոցներով կարողացանք 2 ընտանիքի ապահովել բնակմակերեսով, սակայն մնացածի հարցը դեռ լուծում չի ստացել»,- ասաց գյուղապետը:
Նա նաև նշեց, որ գյուղի ընտանիքներից մի քանիսը ստիպված տեղափոխվել են և վարձով են ապրում:
Հիշեցնենք, որ 2011 թվականին Գետահովիտում կատարված հետազոտության արդյունքում տեղանքը համարվել է սողանքավտանգ և ոչ նպաստավոր՝ բնակելի շինություններ կառուցելու համար: Այստեղ անհրաժեշտ է իրականացնել բնակելի տների վերականգնման աշխատանքներ, իսկ ավելի լավ է՝ մարդկանց հատկացնել փոխհատուցում և հեռացնել վտանգավոր տարածքից:
Մեզ հետ զրույցում գյուղապետն ասաց նաև, որ նամակ են հղել վարչապետին և սպասում են պատասխանին:










































