Saturday, 20 06 2026
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը

Աբովյան-Մոսկովյան գետնանցումի վերանորոգումից հետո գրավաճառները կարող են վերադառնալ նախկին տարածք. քաղաքապետ

Երևանի ավագանու մարտի 19-ին գումարված նիստում, նախքան օրակարգի հաստամանն ու ներկայացված հարցերի քննարկմանն անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանի հարցին՝ կապված Իսահակյանի արձանի հարևանությամբ գետնանցումում գրքի վաճառք իրականացնողների հետագա գործունեության հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետը նշել է, որ անձամբ է հանդիպել գրավաճառների ներկայացուցիչների հետ և հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարևանությամբ կամ Մալիբու սրճարանի հարակից գետնանցումներում: Ընդ որում, նշվել է, որ նշված տարածքներում գործունեություն իրականացնելու համար կապահովվեն ոչ պակաս նպաստավոր պայմաններ: Ավելին, քաղաքապետն առաջարկել է քննարկման համար ներկայացնել նաև հնարավոր այլ տարածքների տարբերակներ: Տնտեսվարողների կողմից առաջարկվող տարածքներից մեկը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի շատրվանների հարակից հատվածն է, ինչը, քաղաքապետի խոսքով, նպատակահարմար չէ, քանի որ մի քանի ամսից արդեն այդ տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, և խնդիրը կրկին առաջանալու է: Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի հարակից այգու տարածքում կրպակներ տեղադրելու առաջարկը միանշանակ մերժվել է քաղաքապետարանի կողմից:

Տնտեսվարողները խոստացել են ընտրություն կատարել և այդ մասին տեղեկացնել քաղաքապետին: Քաղաքապետն, ի դեպ, նաև նշել է, որ նախկին տարածքի սեփականատերը պատրաստակամ է, նորոգման աշխատանքների ավարտից հետո նույն տարածքում կրկին գրքի վաճառքի առևտուր կազմակերպել, ուստի գրավաճառները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ նախկին տարածք:

Անցնելով օրակարգի հարցերին, Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի 2012թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ըստ որի Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 57247696.3 հազ. դրամ, ծրագրված (ճշտված) 67634655.6 հազ. դրամի նկատմամբ, կամ ծրագրային ցուցանիշները կատարվել է 84.6%-ով, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել են 89.9%-ով։ Ընդ որում, ընդամենը եկամուտները առանց պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ծրագրվել էր (ճշտված) 43330786.4 հազ. դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 91.4%։ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներն ավել են 2011 թվականի փաստացի ցուցանիշից 6099781.7 հազ. դրամով, իսկ սեփական եկամուտները 2011 թվականի համապատասխան ցուցանիշից ավել են 30.0%-ով կամ 4012186.5 հազ. դրամով։ 2012 թվականի ծախսերի ծավալը ավել է 2011 թվականի փաստացի կատարողականից 6590923.9 հազ. դրամով, իսկ թերակատարումը հիմնականում պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով: 2012 թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են։

Այնուհետ Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց օտարելու մասին, ինչպես նաև ԳԱԱ ակադեմիկոս, ՀՌՀ հիմնադիր ռեկտոր, ականավոր գիտնական, հայ-ռուսական գրական և մշակութային կապերի մեծանուն գործիչ Լևոն Մկրտչյանի, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, պետական մրցանակների դափնեկիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ փակցնելու մասին որոշման նախագծերին:

Ընդմիջումից հետո, հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աննա Ասատրյանի՝ գրադարանների ջեռուցման ծրագրին առնչվող հարցին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2013թ. բյուջեով համապատասխան գումար արդեն իսկ նախատեսված է, և 2013թ տարեվերջին ինչպես քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանները, այնպես էլ մշակութային մյուս հաստատություններն ապահովված կլինեն ջեռուցմամբ:

Հաղթանակ գյուղում գյուղատնտեսական նշանակության հողերի իրավական կարգավիճակը ճշտելու մասին ԲՀԿ խմբակցության անդամ Ջիվան Պողոսյանի հարցին ի պատասխան քաղաքապետը նշել է, որ խնդիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և նման հարցեր կան նաև այլ վարչական շրջաններում:

Քաղաքապետարանը, սակայն, առաջնային է համարում նման իրավական խնդիրներ ունեցող բնակարանների հարցի կարգավորումը, որից հետո, համապատասխան փաստաթղթային հիմնավորումների առկայության պարագայում, լուծում կտրվի նաև հողերի խնդրին: Անդրադառնալով համայնքի ենթակայության մանկապարտեզների գործունեությանը՝ քաղաքապետը վստահեցրել է, որ դրանք շարունակելու են գործել անվճար հիմունքներով, ինչի վերաբերյալ 2013 թ. բյուջեով ամապատասխան ֆինանսավորում է հատկացված:

Քաղաքապետը սպառիչ պատասխանել է նաև հնչեցված մյուս բոլոր հարցերին, որոնք վերաբերել են քաղաքապետարանի ծրագրերով նախատեսված աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում