3dnews.ru-ի փոխանցմամբ՝ տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետ Սամի Կամկարը հուլիսին պատմել է, որ գտել է General Motors-ի ավտոմեքենաները հեռակառավարմամբ ապաարգելափակելու եղանակը։ Պարզվել է, որ խնդիրը շատ ավելի խորն է և առնչվում է նաև BMW-ի, Mercedes-Benz-ի ու Chrysler-ի որոշ մոդելների։
General Motors-ի մեքենաների հարցում խնդիրը կապված է եղել OnStar համակարգի հետ։ Կամկարը մշակել է իր համակարգը՝ OwnStar-ը, որը թույլ է տալիս հեռակառավարմամբ ղեկավարել տրանսպորտային միջոցների մի շարք գործառույթներ, օրինակ՝ ապաարգելափակել դռների փակվելը։









































