Վաղ առավոտից Արմավիր քաղաքի բնակչությունը խուճապի է մատնված։ Մարդիկ փողոց են դուրս գալիս դիմակներով, ահազանգում տարբեր կառույցներ ու իրենց անհանգստությունն արտահայտոմ օդի աղտոտվածության ու համատարած փոշու վերաբերյալ:
Քաղաքն ամբողջությամբ պատված է դեղին փոշով, նույնիսկ ավտոմեքենաների վրա նստաց փոշին բավականին մեծ վտանգ է ներշնչում քաղաքացիների մոտ:
Փողոցներում գրեթե շարժ չի նկատվում: Փակվել են բոլոր դպրոցները, երեխաներին ուղարկել են տուն:
Նորապատի և Նորավանի միջնակարգ դպրոցներում խուճապն ավելի մեծ է եղել, նշված դպրոցներում դադարեցվել են դասերն ու հայտարարել, որ պղնձամոլիբդենային գործարանն է պայթել, և արագ պետք է տուն գնալ ու պաշտպանական միջոցներ ձեռք առնել:









































