Թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթահրթիռային համալիրների տեղադրումը նպաստել է լարվածության թուլացմանը: Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նրա խոսքով՝ Patriot ԶՀՀ-ները արդյունավետ կերպով ապահովում են Թուրքիայի անվտանգությունը:
Անդրադառնալով Սիրիային զենք մատակարարելու էմբարգոն հանելու հարցին՝ Ռասմուսենն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում միջամտել այդ հարցի քննարկումնետրին:











































