Երկրի բնակչությունից 7 ամիս 13 օր է պահանջվել՝ սպառելու համար բնական ռեսուրսների տարեկան նորման: Արդեն այսօր մարդկությունը «պարտքով» է ապրում, և տարեցտարի սպառման տեմպերն արագանում են:
1970-ականներից այս արտասովոր հաշվարկը վարում է Global Footprint Network նախագծի գիտնականների խումբը: Իրենց հետազոտության սկզբում գիտնականները հաշվարկել են Երկրի ռեսուրսների ծավալը, որոնք կարելի է տարվա ընթացքում օգտագործել այնպես, որ վնաս չհասցվի մոլորակին և ինքնավերականգնվելու հնարավորություն տրվի:
Այս տարի այդ նորման սպառվել է 6 օր շուտ, քան 2014-ին: Արդեն այսօր մարդկությունը սպառում է թույլատրելիից 1.6 անգամ ավելի շատ ռեսուրս: Այսպես շարունակվելու դեպքում արդեն 15 տարի անց այդ ցուցանիշը կհասնի երկուսի:








































