Marca-ն տեղեկացնում է, որ «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը մոտ է եղել Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: «Արքայական ակումբ»-ի սկաուտները նրան նկատել էին դեռ այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս մանկապատանեկան թիմերում: Նեյմարին հրավիրել էին «Ռեալ» և առաջարկել պայմանագիր ստորագրել:
«Հիանալի ժամանակ անցկացրի «Ռեալ»-ում: Ամեն ինչ գերազանց էր: Սակայն ես շատ փոքր էի և կարոտում էի ընտանիքիս անդամներին: «Ռեալ»-ը մեծ ակումբ է, բայց այդ պահին դա այն չէր, ինչ ես ուզում էի»,- հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողը:
Հիշեցնենք, որ Նեյմարի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնա»-ն:







































