Հոլանդացի ամուսինները զբաղվում են մոմերի պատրաստմամբ (Candle Carving), որոնց նայելով՝ դժվար է հավատալ, որ դրանք սովորական մոմեր են: Փաթաթված ժապավեններ, փորագրված կենդանիներ և թռչուններ՝ արվեստի այսպիսի գործերը նույնիսկ ափսոս է վառել: Այդ մասին հայտնում է Kulturologia.ru-ն:
Holland House Candles ընկերության սեփականատեր Վալերին պատմում է, որ իրենց ընտանեկան ձեռնարկությունը ստեղծվել է 1974 թվականին, երբ նա 16 տարեկան էր: Ժամանակի ընթացքում ծնողները ծերացել են, իսկ Վալերին ընկերության ղեկավարումը վերցրել է իր ձեռքը: Նա ոչ միայն ղեկավարում, այլև անձամբ է պատրաստում հրաշալի մոմերը:














































