Մարտի 18-ին Կահիրեի կենտրոնական թաղամասերից մեկում երկու ընտանիքների վեճը պատճառ է դարձել կատաղի փողոցային մարտերի: Խիտ բնակեցված Շոբրա թաղամասում զոհվել է մի քանի մարդ:
Երկու դեռահասներ վիճել են ֆուտբոլային խաղի ժամանակ: Այդ վեճին միջամտել են տարիքով մեծ բարեկամները, ովքեր եկել են զենքով ու չեն էլ փորձել հասկանալ, թե ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ: Վեճի ընթացքում մասնակիցներից մեկին մորթել են:
Զոհվածի հարազատները իսկական ավերածություն են սարքել թաղամասում: Ջարդվել են տասնյակ ավտոմեքենաներ ու խանութների ապակիներ: Վրեժի ծարավ մարդիկ անկանոն կրակել են օդ: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել մեծ ուշացումով՝ հաղորդում է Itar-Tass-ը:
Ներկա պահին թաղամասում հանդարտ է, բայց մարդիկ վախենում են տանից դուրս գալ՝ վախենալով նոր բախումներից:







































