Wednesday, 24 06 2026
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել

Պարտադիր չէ այլընտրանքային կառավարության ստեղծումը. մամուլ

«168 ժամը» զրուցել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ:

Պարոն Դեմիրճյան, օրեր առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած բաց քաղաքացիական խորհրդի առաջին նիստին քննարկվում էին այլընտրանքային կառավարության կազմի անունները: Ձեր անունը ևս հնչեց: Երեկ այդ առնչությամբ ասացիք, որ այլընտրանքային կառավարության գաղափարի կողմնակից չեք: Ինչո՞ւ:

– Շնորհակալ եմ, որ վստահում են, բայց ես այդ գաղափարի կողմնակիցը չեմ: Սակայն դա չի նշանակում, թե ես պայքարի կողմնակից չեմ: Սա էլ որերորդ անգամն է՝ ընտրությունները կեղծվում են, և ժողովուրդն իր բողոքի ձայնն է բարձրացնում: ՀԺԿ-ն ստեղծման օրվանից պայքարել և պայքարում է կեղծիքների և անօրինականությունների դեմ:

Իսկ ինչի՞ն եք կողմնակից:

– Մենք ուզում ենք հասնել նրան, որ մեր երկրում անցկացվեն արդար, ժողովրդավարական ընտրություններ: Իսկ դրան կարելի է հասնել հասարակական հետևողական ճնշման միջոցով, բայց դրա համար պարտադիր չէ այլընտրանքային կառավարություն ստեղծելը: Եվ եթե ընտրությունները կեղծվում են, ապա պետք է անցկացվեն նոր ընտրություններ, այլ տարբերակներ չկան և չեն կարող լինել: Ի դեպ, արդեն ավանդույթ է դարձել՝ ընտրությունները կեղծում են, հետո սկսում են խոսել երկխոսության, հանդուրժողականության անհրաժեշտության մասին, ողջամիտ փոխզիջումների մասին: Լուծումը մեկն է՝ արդար ընտրությունների անցկացում:

Պարոն Դեմիրճյան, առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են: Ըստ Ձեզ՝ այս ընտրությունները կանցկացվե՞ն արդար և թափանցիկ: Ինչո՞ւ ՀԺԿն չի մասնակցում այդ ընտրություններին:

– Մի անգամ չէ, որ ասել եմ՝ այս իշխանությունն ու արդար ընտրություններն ընդհանրապես անհամատեղելի հասկացություններ են, սակայն մենք գտնում էինք, որ միասնական մասնակցությունը (խոսքը հիմնական ընդդիմադիր ուժերի միասնական ցուցակով մասնակցության մասին է) կարող էր հաղթանակ ապահովել, քանի որ դա տեղի չունեցավ, ՀԺԿ-ն չի մասնակցի այդ ընտրություններին:

Իսկ ինչո՞ւ միասնական ցուցակ չկազմվեց:

– Համենայն դեպս, դա ոչ ՀԺԿ-ի մեղքով էր:

Իսկ ընտրությունների արդյունքները կանխատեսելի՞ են Ձեզ համար:

– Կանխատեսումներ անել չեմ ուզում, սակայն, ըստ մեզ, ավելի նպատակահարմար էր (չեմ քննադատում նրանց, ովքեր մասնակցում են) միասնական ցուցակով մասնակցությունը:

Խոսակցություններ կային, ՀԱԿը փորձում էր ներքին համաձայնության գալ ՀԺԿի հետ՝ Ձեր ղեկավարած կուսակցության ցուցակով հանդես գալու համար: Որքանո՞վ էին ճիշտ այս խոսակցությունները:

– Կարծում եմ՝ արդեն կարևոր չէ խոսել այդ ամենի մասին:

Բայց կայի՞ն քննարկումներ:

– Ես ասում եմ՝ արդեն կարևոր էլ չէ խոսել այդ մասին, որովհետև, ինչպես ասացի, ՀԺԿ-ն չի մասնակցելու այդ ընտրություններին:

– 2008թ.-ին Դուք Ազատության հրապարակի հարթակում էիք, ժողովրդի հետ: Ինչո՞ւ, օրինակ, այս օրերին հրապարակ չեք գնում: Չե՞ք կարծում, որ հասարակությունը Ձեր կարիքը ևս ունի:

– Ինչպես ասացի, և դա փաստ է, որ ՀԺԿ-ն, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, ստեղծման օրվանից պայքարել է ընտրակեղծիքների և անօրինականությունների դեմ: Ամենաշատը հենց ՀԺԿ-ն է տուժել այդ կեղծիքներից: Մեր կուսակցականները գնում են, մասնակցում են հանրահավաքներին, այնպես որ, մենք պայքարել ենք և շարունակում ենք պայքարել: Իսկ թե ինչո՞ւ ես հարթակում չեմ, այդ հարցին արդեն պատասխանել եմ՝ ես այդ այլընտրանքային կառավարության գաղափարի կողմնակիցը չեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում